«Բժշկի վաստակած կերպարը փրկելու համար պետք է վճարի չկայացած քաղաքական գործիչը…». Նվեր Մնացականյան

«Բարեւ Ձեզ: Հեշտ չէ լավ բժշկից ստանալ քաղաքական պատասխանատու։ ԱԺ-ի մեր նախկին նախագահը երևի ծուղակում էր հայտնվել դեռ այն ժամանակ, երբ համաձայնեց դառնալ մոնոլիտ իշխանության խոսնակը։ Չգիտեմ, փորձառու բժիշկը գիտեր, որ դա համաձայնություն էր նախևառաջ ինքնիրավչության կորստի հետ, որից նա լիուլի օգտվում էր որպես երեխաների կյանքի փրկարար։

Հիմա, երբ հոգեկերտվածքով բժշկից պահանջում են քաղաքական մնջախաղին մասնակցության գինը, առաջանում է ով է վճարելու հարցը․ բժիշկը, թե քաղաքական գործիչը։ Պարզ է, որ բժշկի վաստակած կերպարը փրկելու համար պետք է վճարի չկայացած քաղաքական գործիչը։ Բայց ամբողջ խնդիրն էլ այն է, որ բժիշկը վճարում է ուրիշի փոխարեն, որի մասին նա երբեք չի աղմկի։

Ուրեմն, ավելի լավ չէ հասկանալ, թե ում է պետք բժշկի քաղաքական խարակիրին, երբ պարզ է, չէ, որ նա գնահատվել և գնահատվելու է որպես հմուտ մանկաբույժ, այլ ոչ թե ինչ որ գաղջ պահի սահմանադրական ավանտյուրայի անպատեհ մասնակից․․․ ». Նվեր Մնացականյան:

Տեսանյութը ստորև…

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*