Հավով և ընկույզով աղցան «Առաջին ձյունը». այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա

Հավով և ընկույզով շատ համեղ աղցան EnterTrain-ի կողմից, որ պետք է անպայման փորձել։

Բաղադրիչներ.

  • 250-300 գրամ հավի խաշած միս
  • 3 ձու
  • 150 գրամ պանիր
  • 40 գր. ընկույզ
  • 100 գր. խաղող
  • Մայոնեզ և աղ՝ ըստ ճաշակի։

Հավի փափկամիսը եփել և կտրատել խորանարդիկներով։

Խաշած ձվերը քերել քերիչի խոշոր անցքերով, այսպես քերել նաև պանիրը։ Ընկույզը դանակով մանր կտրատել։

Ափսեի վրա դնել հավի փափկամսի շերտը՝ կլոր ձև տալով, վրայից մայոնեզ լցնել։

Հավի վրա հավասարաչափ լցնել ընկույզը և կրկին մայոնեզ անել

Հաջորդ շերտը քերած պանիրն է։ Այն նույնպես առատ մայոնեզով ծածկեք։

Պանրի շերտի վրա լցրեք խոշոր քերիչով անցկացրած խաշած ձուն։ Գեղեցիկ, կլորավուն ձև տվեք։

Նորից մայոնեզ քսեք աղցանի վրա և վրայից շարեք քաղցր խաղողները, զեյթուն և չերի տեսակի լոլիկներ։ Մատուցելուց առաջ աղցանի կողքերին քեած պանիր արեք, իսկ վերևից պանրի թելերով ձյունիկներ լցրեք։ Մինչև մատուցելը սառեցրեք սառնարանում։

Բարի ախորժակ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*