Էրդողանը սպառնացել է Քիմին Քարդաշյանին

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը․․․

Ճանաչման հետ մեկտեղ այն կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը․․․

Ինչպես հաղորդում է Ամերիկայի ձայնը, բանաձևի օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, որոնցից 226-ը ներկայացնում են Դեմոկրատական կուսակցությունը, 178-ը՝ հանրապետականներ են, մեկը` անկախ օրենսդիր․․․

Դեմ են արտահայտվել հանրապետական 11 կոնգրեսականներ: Բանաձևը Ներկայացուցիչների պալատի օրակարգ են ներկայացրել դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ու հանրապետական Գաս Բիլիրակիսը․․․

Քվեարկությունից առաջ Ներկայացուցիչների պալատում ընթացավ երկու մասից բաղկացած քննարկում…

Ելույթներով հանդես եկան մի քանի տասնյակ կոնգրեսականներ: Բանաձևի համահեղինակ են 137 օրենսդիր` երկու կուսուկցություններից․․․

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամ»-ի էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝

Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով․․․

Մասնավորապես Քարդաշյանը «սթորի» բաժնում հրապարկել է նկար, որում գրված է՝

«Այսօր մենք պատմություն կերտեցինք»…Հաջորդ նկարով Քարդաշյանն իր հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները և ասել, որ՝ Մենք պատմություն կերտեցինք․․․

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը․․․

Հայտարարության մեջ նշվում է, թե բանաձևը, որը շոշափում է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների և բանակի անունը,

հակասում է Սիրիայի հարցով հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրին ու ՆԱՏՕ-ի ոգուն․․․

Անկարան հորդորում է ամերիկյան ադմինիստրացիային քայլեր չձեռնարկել, որոնք կարող են փչացնել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները․․․

Իսկ նախագահ Էրդողանն ավելի հեռուն է գնացել՝ ցուցադրելով իր իրական էությունը․․․

Թուրքիայի ղեկավարը անդրադարձել է նաև Քիմ Քարդաշյանի գործունեությանն ուղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը․․․

Խոսելով Քիմի մասին՝ Էրդողանն ասել է․ Այդ աղջիկը շատ է իրեն երևակայում, լավ կլինի․ որ նա ավելի շատ մտածի սեփական անվտանգության մասին․ դա առավել կարևոր է նրա համար․․․

Էրդողանի խոսքերից կարելի է ենթադրություն անել, որ վերջինս ուղղակի սպառնում է Քիմի կյանքին, հետևաբար․․․

Քարդաշյանը պետք է զգուշավոր լինի։ Փաստորեն Քիմի քայերը վտանգավոր են Թուրքիայի համար․ կեցցես Քիմ ջան

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*