Քիմը տարածել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մասին վարչապետի գրառումը

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին:

Ինստագրամի «story» բաժնում նա տարածել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որում վերջինս ողջունել է բանաձեւի ընդունումը, այն անվանել է պատմական, ընդգծել, որ խիզախ քայլ է, որը ծառայում է ճշմարտությանը, նաեւ շնորհավորել է ողջ աշխարհի հայերին:

Ինչպես նաև Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամ»-ի էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով:

Մասնավորապես Քարդաշյանը «սթորի» բաժնում հրապարկել է նկար, որում գրված է՝

«Այսօր մենք պատմություն կերտեցինք»:

Հաջորդ նկարով Քարդաշյանն իր  հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*