Երգիչ Մhերը բшg նшմшկnվ դիմել է նшխшրար Արшյիկ Հшրnւթյnւնյшնին

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Մհեր Մեսրոպյանը Բաց նամակով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին.

«Հարգարժան պարոն նախարար.

Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել Ձեզ հնգանախարարական պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել Ձեզ Իմաստություն ուժ կորով, որպեսզի կարողանաք տիտանական աշխատանքին հատկացնել համահավասար ժամանակ, ինչի հետևանքով կզարգանան երկրիս բոլոր հինգ ոլորտները` առանց խտրականության, ինչի առնչությամբ ունեմ մեծ մտահոգություն։

Նամակիս անհրաժեշտությունը ունի իր լուրջ և կարևոր մտահոգությունը, քանզի ամիսներ շարունակ նախարարության կողմից անուշադրության է մատնված մի մեծ նախաձեռնություն և առաջարկ, որն ունենալու է պատմական ներկա և մեծ ապագա։

Լինելով Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, 2019 թվականին տնօրենի, ողջ աշխատակազմի և ուսանողական համակազմի հետ, ի նշան քոլեջի հիմնադրման 90-ամյակին, նախաձեռնությամբ դիմեցինք նախարարություն, քոլեջը անվանակոչելու աշխարհահռչակ շանսոնիե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունով, ինչի համաձայնությունը ստացել էինք նաև Ազնավուրի ընտանիքից։

Ես, որպես կառավարման խորհրդի նախագահ, մտահոգությունս եմ հայտնում, թե մինչ օրս նախարարությունը ինչո՞վ է զբաղված, որ նմանատիպ կարևորագույն նախաձեռնությանը աչքաթող է արել։ Իսկ վերջերս տեղեկացանք, որ դեռ ժամանակ չունի` դրան անրադառնալու։

Քոլեջը ունի մեծ ներդրումների կարիք, ինչի լուծումը մենք կունենանք այն բարձրացնելու և միջազգային մակարդակի հասցնելու միջոցով։ Այսօր կան ներդրողներ, ովքեր պատրաստ են ֆինանսական մեծ աջակցություն տրամադրել քոլեջին, ինչը ևս կթեթևացնի պետության բեռը։ Ընդամենը նախարարությունը պետք է տրամադրի համապատասխան հրաման` անվանակոչման մասին, ինչը ձգձգվել է 7 ամիս, և մի գուցե պետք է սպասել` 7 տարի։

Ինչպես ասում է Ռուսական ժողովրդական ասացվածքը. «Նավն ինչպես անվանես, այնպես էլ այն կլողա»։

Դիմելով Ձեզ, ակնկալում եմ նախարարության կողմից համարժեք արձագանք` չարհամարել ուսանողներին, աշխատակիցներին, Ազնավուրի ժառանգներին, և ի վերջո, կառավարման խորհրդին, տրամադրել նախարարության կողմից համապատասխան որոշում` մինչ Սեպտեմբերի 1-ը Քոլեջն անվանակոչելու աշխարհահռչակ շանսոնիեի , ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվամբ։

Հետգրություն. Ասում են` Ռուսաստանի նախագահի մոտ հանդիպում ստանալն ավելի դյուրին է, քան` Ձեզ հետ:

Հարգանքով`

ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Մհեր Մեսրոպյան»:

axbyur`https://arm-life.ru/2019/07/23/%d5%a5%d6%80%d5%a3%d5%ab%d5%b9-%d5%b4%d5%b0%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%b8%d5%be-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1/

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*