Ի՞նչ էր իրականում փոխանցում Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանին

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական լկտի սուտն ու չստացված մանիպուլյացիան չստացվված «լրատվամիջոցից»:

Թե բա. «Ի՞նչ է փոխանցում Աննա Հակոբյանը վարչապետին, դեղե՞րը: Արդյոք վարչապետի հավասարակշռությունը կամ այլ վիճակը կախված է դեղամիջոցներ ընդունել-չընդունելուց, որքանո՞վ դա կարող է վտանգավոր լինել պետության համար»:

Պետության համար վտանգավոր ոչ մի բան էլ չկա, բայց էս «լրատվամիջոց» կոչվածի համար, էս տեմպերով շարունակելու դեպքում, կվտանգվի գլխավոր խմբագրի բարոյականությունը:

Աննա Հակոբյանը և վարչապետը ներկա են գտնվել Վանաձոր քաղաքի տոնին և տոնակատարության ժամանակ վարչապետին և կնոջը տվել են Վանաձորի խորհրդանիշ կրծքանշանները։ Քանի որ վարչապետն այն չի անցկացրել, այդ պահին տիկինը մտցրել է նրա գրպանը: Կից ներկայացնում եմ 2-րդ տեսանյութը»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*