ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ՄԵԼ ԴԱԼՈՒԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» Պետական ոչ առևտրային կազմակերպության նոր շենքի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Մել» վավերագրական ֆիլմի շուրջ ընթացող խոսակցություններին։

«Դուք խոսում եք մի մարդու մասին , ով տարիներ շարունակ ամենաբարձր կարգով  Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում։ Բազմիցս հնչեցրել է Հայաստանի օրհներգը»,-նշեց նախարարը։

Անդրադառնալով «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հարցին, Հարությունյանն ասաց. «Ձեր հեռուստաընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ դափնիներ է կախել նրա վզից, պարանոցից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*