Լուսադեմին սոսկալի լուր ստացանք..շատ դաժան դեպք է պատահել…զոհ, վիրավորներ…միայն տեսնեք ինչ է եղել և ով է մահացողը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Դաշտ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սարիբեկ Մ-ն Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած ЗИЛ մակնիշի 35 NA 908 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 98/1 տան բետոնե պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Սարիբեկ Մ-ն մահացել է, իսկ ուղևորներ՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, 31-ամյա Դանիել Ս-ն և 17-ամյա Դավիթ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար

Դավիթ Պետրոսյանի և հերթապահ մասի պետ Ա. Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Ա. Ղուկասյանը, ում կողմից փաստի ռթվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարը եղել է այն բանից հետո, երբ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, և հնարավոր է, որ նա վարելու ժամանակ սրտի կաթված է ստացել, իսկ վիրավորներից Դանիել Ս-ն ծառայում է Ոստիկանության Զորքերի N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ մյուս վիրավոր Դավիթ Ս-ն նրա տղան է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/11/1134827/

աղբյուր՝https://dragonsnation.ru/?p=12266

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*