Քաղաքացիներից մեկը բջջայինով հասցրել է նկարահանել.Կատաղի կռիվ հասարակական տրանսպորտում. հարբած կնոջ ոչ ադեկվատ պահվածքը. շուտ նայեք քանի չեն հեռացրել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չնայած այն հանգամանքին, որ Երևանի փոքր կենտրոնը հնարավոր է բացահայտել նույնիսկ զբոսնելով՝այնուամենայնիվ, Ձեզ ենք ներկայացնում քաղաքում գործող հիմնական հասարակական տրանսպորտային միջոցները:

երթուղային տաքսիներ,
ավտոբուսներ,
տրոլեյբուս,
մետրո:
Քաղաքում տեղաշարժվելու համար մարդիկ հիմնականում օգտվում են ավտոբուսներից և երթուղային տաքսիներից: Դրանք ունեն հատուկ ուղղություններ, կանգառներ և շատ հարմարավետ են ինչպես քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Երթուղու արժեքը 100 դրամ է:

Տրոլեյբուսները համարվում են էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտային միջոցներից մեկը: Դրանք նաև շատ կոլորիտային են և յուրահատուկ շունչ են տալիս Երևանին: Ի տարբերություն ավտոբուսների և երթուղային տաքսիների՝ տրոլեյբուսով երթևեկելու արժեքը 50 դրամ է: Երևանում տրոլեյբուսը սկսել է կիրառվել դեռևս 1949 թվականից և մինչ օրս հանդիսանում է երևանցիների ամենասիրելի փոխադրամիջոցներից մեկը: Այն գործում է 6 երթուղիով, համեմատաբար ավելի դանդաղ է տեղաշարժվում, քան մնացած տրանպորտային միջոցները, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետորեն ծանոթանալ Երևանի շենքերին ու փողոցներին:

Երևանյան մետրոն գործածվում է 1981 թվականից: Շահագործվում է 10 կայարան, իսկ գնացքների երթևեկության հաճախականությունը բանուկ ժամերին կազմում է 5 րոպե, այլ ժամերին՝ մինչև 15 րոպե: Մետրոպոլիտենը հանդիսանում է Երևանի յուրահատուկ խորհրդանիշներից մեկը: Այն հնարավորություն է տալիս զերծ մնալ խցանումներից և քաղաքի մի մասից մյուսը հասնել հաշված րոպեների ընթացքում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*