Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք…. Ստյոպ Սաֆարյանը՝ լրագրողին. տեսանյութ

«Հոկտեմբերի 27-ը 20 տարի անց. հայացք անցյալից, դասեր, մտորումներ» թեմայով քննարկման ժամանակ

ArmDaily.am-ի հետ զրույցում Ստյոպ Սաֆարյանն անդրադարձավ լրատվամիջոցների ցուցակին, որոնց չէր թույլատրվել մասնակցել քննարկմանը.«Մենք հայտարարել էինք մեր մեդիա գործընկերների մասին, որոնց հետ համագործակցում ենք: Եվ կան 4 մեդիաներ, որոնք ռեգուլյար կերպով տպագրում են մեր հետազոտությունները:

Մեր միջոցառումները չեն կարող հասանելի լինել բոլորի համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ լրատվամիջոցները, որոնց մուտնք արգելվել ոչ թե լրատվամիջոցներ են, այլ քարոզչամիջոց:Զրույցի ընթացքում լրագրողներին միացան նաև TV 5-ի և Livnews լրատվականների լրագրողները, ովքեր հրավիրված չէին քննարկմանը:

Ստյոպա Սաֆարյանը վերջիններիս դուրս հրավիրեց և նշեց, որ տվյալ լրատվամիջոցներին ինքը լրատվական չի համարում.«Ես ասելիք չունեմ Ձեզ»: Լրագրողի այն պնդմանը, թե Սաֆարյանը խոչընդոտում է իրենց աշխատանքը, պատասխանեց.«Ես ձեզ խոչընդոտո՞ւմ եմ, գեղեցկուհի: Ես ասում եմ դուրս եկեք, սա իմ սեփականությունն է

Սա իմ տունն է, ես կարո՞ղ եմ այսպես լկտի, ինչպես դուք, ներխուժել ձեր բնակարան: Լքեք տարածքը, բացատրություններ ձեր մասով դուք կլսեք այլ լրատվամիջոցներով»: Նկատառմանը, որ լրագրողներն այստեղ են և հիմա են ցանկանում լսել պարզաբանում, Սաֆարյանը նշեց, որ դուրս գան, քանի որ իրենց մասին չի ցանկանում խոսել: Սաֆարյանը նշեց, որ դա մեդիա ակումբ չէ և մասնավոր տարածք է.«Այստեղ գալիս են մարդիկ նախապես պայմանավորվելով ու ունենալով հրավեր»:

TV 5-ի լրագրողի հրավերին՝ գնալ իրենց մոտ և հարցազրույց տալ, ի պատասխան Ստյոպա Սաֆարյանը նշեց.«Ես չեմ կարող և չեմ ուզում: Դուք այդքան ազատ լրատվամիջոց չեք, որ փորձում եք ազատության պատրանք ստեղծել»: Սաֆարյանը նշեց, որ կան մեդիաներ, որոնք իրենց օգնում են և հակառակը: TV 5-ի լրագրողի այն պնդմանը, որ իրենց չեն հրավիրել, քանի որ խուսափում են անցանկալի հարցերից, Ստյոպա Սաֆարյանն ասաց.

«Քննարկման ընթացքում ոչ ոք չի կաող հարց տալ: Ծանոթացեք մեր խաղի կանոններին, որոնք միշտ տարածվում են այստեղ: Երբ կդառնաք դասական լրատվամիջոց, այդ ժամանակ կհրավիրենք»: Հարցին՝որո՞նք են Հայաստանում դասական լրատվամիջոցները, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.«Դուք չեք: Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների:

Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:Լրագրողները փորձեցին Արման Բաբաջանյանի տեսակետն իմանալ այս հարցի շուրջ, սակայն Բաբաջանյանը նշեց, որ հատկապես TV5-ի հարցերին չի ցանկանում պատասխանել:

Տեսանյութը՝ ստորև

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*