«Դավիթի նման տղերքին «կորցնելով» ` կորցնում ենք հեղափոխության ուժն ու գաղափարախոսությունը»․ Գարիկ Ղազարյանը Դավիթ Սանասարյանի մասին

«Դավիթի նման տղերքին «կորցնելով» ` կորցնում ենք հեղափոխության ուժն ու գաղափարախոսությունը»․ Գարիկ Ղազարյանը Դավիթ Սանասարյանի մասին

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պահանջում եմ արագացնել եւ օր շուտ Դավիթին ՊՎԾ պաշտոնում վերանշանակելու գործընթացը, ես հավատում եմ նրա ազնիվ ու նվիրական պայքարին, նրա նման տղերքին «կորցնելով» կորցնում ենք հեղափոխության ուժն ու գաղափարախոսությունը:

Հեղափոխությունը դեռ ավարտված չէ , բայց այն իր վերջնական հաղթանակին հասցնելու համար չ’պետք է զոհաբերել լավագույն զինվորներին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Դավիթ Սանասարյանը նույնպես գրառում  էր կատարել, որտեղ հայտնում էր, որ շուտով սկսվելու է իր դեմ հարուցված գործի  դատավարությունը։

«․․․  Իմ՝ ձեր պայքարակից ընկերոջ ձեռքերը կապել եք, իմ զարկի հնարավորությունն ինձնից խլել եք, բայց թեկուզ անձեռք, մեկ է, ատամներով էլ կպաշտպանեմ միասին կերտած արժեքը։Պինդ մնացեք տղերք, Նոր Հայաստանին այլընտրանք չկա, ժողովրդի իշխանությանն այլընտանք չկա..․»,- այս խոսքերով էր ավարտել իր գրառումը Դավիթ Սանասարյանը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*