Սենսացիոն մանրամասներ, որ կփշաքաղեցնի բոլորիդ..միայն իմանաք, թե իրականում Ինչ վնասվածք է Ադրբեջանում հայտնված զինվորի ձեռքի վրա. նոր մանրամասներ

Ադրբեջանում հայտնված զինծառայողի հայրն ու եղբայրը մեկնել են Արցախ, իսկ մայրը ցավալի լուրն իմանալուց հետո հիվանդանոց է տեղափոխվել։

ԵՐԵՎԱՆ, — Sputnik. Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողըԱրայիկ Ղազարյանը, հուլիսին ձեռքի վիրահատական միջամտության էր ենթարկվել կոշտուկն էին հեռացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական կողմը Ղազարյանիվնասվածքներով լուսանկարներն էր հրապարակել, ու նշել, թե տղային հայկական բանակում խոշտանգել են ձեռքի վրա ծխախոտ հանգցրել և այլն։

Ադրբեջան անցած զինծառայող Արայիկ Ղազարյանը Եղեգիսի բնակիչ է. նոր մանրամասներ

«Տղայի ձախ ձեռքի վրա կոշտուկ կար, որն էլ դեռ մեկ ամիս առաջ տեղային անզգայացմամբ հեռացրել էին։ Այդ մասին ինձ պատմեց տղայի մայրը։ Ի դեպ, դա զինվորական հոսպիտալի հիվանդների հաշվառման մատյանի մեջ էլ է ֆիքսված»,–ասաց նա։

Նրա խոսքովտղայի մայրն այժմ Եղեգնաձորի բժշկական կենտրոնում է, քանի որ տղայիԱդրբեջանում հայտնվելու լուրն իմանալուց հետո ինքնազգացողությունը վատացել է ու հիվանդանոց տեղափոխվել։ Տղայի մայրը սրտի խնդիրներ ունի։

Ստեփանյանը հայտնեց նաև, որ դեպքից հետո զինծառայողի հորն ու եղբորը (նա էլ պայմանագրային զինծառայող է) կանչել են Արցախ. նրանք դեռ Արցախում են։ Համայնքի ղեկավարը նշեց, որ մինչև հայտնի դեպքը տղան գրեթե ամեն օր ծնողների հետ կապի մեջ է եղել, եղբոր հետ խոսել, ու գուցե այդ իսկ պատճառով էլ նրանց կանչել են Արցախ` դեպքի հետ կապված մանրամասները հասկանալու։

Եղեգնաձորի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տղայի մայրը` տիկին Կարինեն, արդեն իրեն ավելի լավ է զգում։ Նա նյարդային որոշ խնդիրներ է ունեցել, այժմ վիճակը բավարար է։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի առաջին կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Մասնավորապես, քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդդասալքության, և 359-րդ հոդվածի 1-ին մասի զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, հատկանիշներով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12–ին ՊԲ զորամասերից մեկից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը երեկ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Արայիկ Ղազարյանի` ադրբեջանական կողմի հրապարակած նկարները խոսում են այն մասին, որ նրան պարզապես հարվածել, ուշագնաց են արել ու քարշ տալով տարել։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ Արայիկ Ղազարյանը, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։

աղբյուր՝https://dragonsnation.ru/?p=9332

IPHONE vs SAMSUNG

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*