Փշաքաղվեցի Տեր Աստված.շտապ ժամեր առաջ միայն իմանաք, թե ում դին են հայտնաբերել . ըստ լուրերի՝ նա հոսանքահարվել է. հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի տներից մեկի մոտ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի և ավագ քննիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 11։20-ի սահմաններում Քասախ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արտեմ Հ-ն MAZ մակնիշի 07 ՕՏ 675 համարանիշի ավտոմեքենայով, որը վերամբարձ կռունկ է,

աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս անհայտ պայմաններում մեքենայով բախվել է 10 հազար վոլտ հզորության էլեկտրալարերին, ինչի հետևանքով էլ հոսանքահարվել է։ Ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը փորձել է օգնություն ցուցաբերել և նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն ավտոմեքենայի մեջ նա մահացել է։ Փաստի առթիվ քննիչ Ա. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

աղբյուր՝https://dragonsnation.ru/?p=12208

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*