Կարդացեք այս աղոքը, երբ ընտանիքում խնդիրներ կան. Այս աղոթքը կօգնի հարթել դրանք

Ես եկել եմ Քեզ մոտ սրտի ցավով: Ես այնպես եմ հոգնել, ինձ համար դժվար է շարունակել իմ ճանապարհը: Խնդրում եմ՝ բուժիր և օգնիր ինձ, փրկիր ինձ, Քեզ եմ դիմում իմ այս թուլության ու տառապանքի պահին: Միայն Քեզ եմ փառաբանում: Օգնիր ինձ ուժեղ մնալ: Դու միշտ իմ կողքին ես եղել: Ես գիտեմ, որ դու կարող ես բուժել իմ պառակտված հոգին: Խնդրում եմ, ցույց տուր ինձ ելքը, ես կանգնած եմ Քո առջև:

Դու ես իմ վահանը, իմ պաշտպանը: Ուժ տուր ինձ պայքարելու մեղքերի և գայթակղությունների դեմ: Պահպանիր ինձ աչքի լույսի պես: Շնորհակալություն, որ դու ընտրել ես ինձ: Ես սիրում եմ Քեզ Տեր, խոնարհվում եմ Քո առաջ, մի թող ինձ մենակ, լցրու սիրտս սիրով:

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ:

Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին:

Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի:

Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով:

Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք:

Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն և Ս. Հոգուն. ամեն:»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*