8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին

Պարզվում է՝ մարդու աչքերը հուշում օրգանիզմում այս կամ այն հիվանդության առկայության մասին:

Աչքերի հիվանդությունների պատճառներըPREMIERНа телевизорах, Apple TV и Android TV.На телевизорах, Apple TV и Android TV.premier.oneПробный периодМертвое озероДомашний арестЗвоните ДиКаприоPREMIERТНТТНТ4ТВ3СуперПерейтиЯндекс.Директ

Տիկնակլունձ: Կարող է ցավ պատճառել և գրգռել, բայց սովորաբար մի քանի օր անց ինքն իրեն անցնում է: Եթե 3 ամիս տիկնակլունձը չի վերանում, դա կարող է քաղցկեղի հազվագյուտ տեսակ լինել, որը հայտնի է որպես ճարպային խցուկների կարցինոմա:

Թարթիչների թափվել: Պատճառները տարբեր են, դա կարող է խոսել վահանաձև գեղձի աշխատանքի լուրջ խանգարումների մասին:

Աղոտ տեսողություն: Համակարգչից հաճախ օգտվելու դեպքում կարող ես աչքերի սեղմում զգալ կամ տեսողությունը կարող է ոչ հստակ լինել: Եթե պատկերը լղոզված է դառնում գաջետի էկրանին նայելիս, հնարավոր է՝ համակարգչային տեսողության համախտանիշ ունես: Հետագայում դա սարսափելի անհարմարություն կպատճառի: Պետք է անհապաղ բժշկի դիմել:

Կույր բիծ: Ոչ մեծ կույր բիծը տեսանելի տիրույթի հատվածում կարող է խորը իմաստ ունենալ: Եթե այն տեսնում ես առկայծող լույսերով կամ ալիքավոր գծով, դա կարող է միգրենի հետևանք լինել: Կույր բծերի առաջացումը կարող է գլխացավով ուղեկցվել

Դուրս ցցված աչքեր: Դա կարող է կապված լինել վահանաձև գեղձի խնդիրների հետ:

Աչքի դեղնած սպիտակուցներ: Այդ վիճակը հայտնի է որպես դեղնախտ: Այն հաճախ հանդիպում է լյարդի անհաս ֆունկցիայով նորածինների շրջանում, բայց դեղնախտ կարող է առաջանալ նաև մեծահասակների շրջանում: Եթե դեղնախտ է գրանցվում մեծահասակի մոտ, դա լյարդի, լեղապարկի կամ լեղուղիների հետ կապված խնդիրների նշան է:

Մշուշոտ տեսողություն: Շաքարային դիաբետով տառապող մարդիկ ավելի ենթակա են աչքերի հիվանդությունների ռիսկի: Առավել տարածված է դիաբետիկ ռետինոպատիան, որն ազդում է աչքերի արյունատար համակարգի վրա: Դա մեծահասակների կուրության գլխավոր պատճառն է:

Աչքերի առաջ կրկնակի երևալ, աղոտ տեսողություն կամ տեսողության կորուստ: Եթե հանկարծակի աչքերիդ առաջ իրերը կրկնակի են երևում, աղոտ ես տեսնում կամ ընդհանրապես կորցնում ես տեսողությունդ, անհապաղ դիմիր բժշկի: Դրանք կարող են կաթվածի նշաններ լինել:

Ազբյուր https://blog.tribuna.am/2019/09/17/8-ազդանշան-որոնց-միջոցով-աչքերը-զգուշա/?fbclid=IwAR2GnuIAq_kjFHpQG2c1rKpGe-Z75zdw8AKzRQ9Lbn8KmGdCik8Dkozn3dk

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*